ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու մասին
25.01.2021 | 14:24

Այս և նմանօրինակ նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից բողոքում, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դեսպաններ լինեն։ Եվ հիմա ամենակարևոր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն։ Սա աղետ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսօր տեսնում ենք մի մարդու, որ տրամագծորեն ուղիղ հակառակն է անում այն ամենի, ինչը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ։ «Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն մասին, թե ինչ աղետալի հետևանք կարող է ունենալ սա Հայաստանի վրա։ Մենք այլևս ունենք կազմաքանդված պետություն և նման ամեն մի որոշումն ուղղակիորեն հարված է պետականությանը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, վաղը, անպայմանորեն գալու է քաղաքական և իրավական պատասխանատության ժամանակը, և ցանկանում է իր յուրայիններին ուղղակիորեն հեռացնել Հայաստանից», - ասաց Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակից ելքի ճանապարհը քաղաքացիների և քաղաքական ուժերի միասնական ընդվզումն է։


Դիտարկմանը, թե Մակունցն ասել է, որ փորձը կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Գիտեք, ես ֆրանսերենի թրեյնինգները շարունակում եմ, և այդ տպավորությամբ եկեք իմ ֆրանսերենի դասախոսին՝ Շուշանիկ Մելքոնյանին, որ ֆանտաստիկ ֆրանսերեն գիտի, առաջարկենք Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»:

Դիտվել է՝ 3399

Մեկնաբանություններ